Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծանր վիրահատության և կոմայի փորձությամբ անցած դերասանը կրկին բեմ է բարձրացել

04.09.2014

Վալենտին Գաֆտը, ով մարտի 14-ին արտակարգ ձևով տեղափոխվել էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց, ենթարկվել ծանր վիրահատության, ապա դեղորայքային կոմայի մեջ մտցվելուց հետո անցել վերականգնողական գործընթաց, այսօր կրկին լիարժեք կյանք է վերադարձել:

78-ամյա արտիստը նորից դուրս է եկել իր սիրելի «Սովրեմեննիկ» թատրոնի բեմ և խաղացել «Խաղում ենք Ջին» իր համար երկար սպասված բենեֆիսային ներկայացման պրեմիերայում: Ի դեպ, այս ներկայացումը պրեմիերային է թատրոնի կոլեկտիվի ևս մեկ վաստակաշատ անդամի՝ արտիստուհի Լիա Ախեջակովայի համար:

Նշենք, որ «Սովրեմեննիկ»-ի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը հատուկ այս երկու դերասանների և ներկայացման համար է երկար ընդմիջումից հետո կրկին վերադարձել ռեժիսորական աշխատանքի:

«Մենք խելահեղորեն ուրախ ենք, որ Վալենտին Իոսիֆովիչը կրկին մեր հետ է: Երբ Գաֆտը ընկավ հիվանդանոց, մենք ողջ կոլեկտիվով նրա համար շատ անհանգիստ էինք և ցանկանում էինք մեր սիրելի դերասանին արագ ապաքինում և երջանիկ ենք, որ հենց այդպես էլ եղավ»,- ներկայացրել են իրենց զգացումները թատրոնի աշխատակիցները «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
    Դիտվել է 1215 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների