Երիտասարդության շրջանը վաղուց հատած այս այր և տիկին հայերը04.14.2014
Այս նյութը պատրաստվել է «aif.ru»-ում տպագրված մի հոդվածի հիման վրա, որը ներկայացնում է համաշխարհային ամենահեղինակավոր օպերային բեմահարթակների («Լա Սկալա», «Մետրոպոլիտեն օպերա», «Քովենտ-Գարդեն», «Գրանդ-օպերա» ) պրիմադոնա, փայլուն դրամատիկական սոպրանո Մարիա Գուլեգինային (Օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան):
Նա ծնվել է 1959թ.-ին՝ Օդեսայում: Ավարտել է հայրենի քաղաքի կոնսերվատորիան: 1983թ.-ին դարձել է Բելոռուսի Մեծ թատրոնի մեներգչուհի: Սկսած 1987թ.-ից հանդես է գալիս արտասահմանյան բեմերում: 1989թ.-ին Բելոռուսից փախել է Գերմանիա:
Համաշխարհային օպերային արվեստի սիրահարները վերջերս զարմանքով իմացան , որ օպերային բեմահարթակի պրիմադոննան բաժանվել է իր հետ երկար և հաջող համատեղ ամուսնության մեջ գտնվող , երգիչ Մարկ Գուլեգինից և ամուսնացել հունա-հռոմեական ըմշամարտի Ռուսաստանի պետական մարզիչ Վյաչեսլավ Մկրտիչևի հետ: Ասենք, որ երգչուհին Մարկ Գուլեգինից ունի մեկ որդի՝ Ռուսլանին, ունի նաև մեկ դուստր՝ առաջին ամուսնուց:
Այնուամենայնիվ, պարզվել է, որ Գուլեգինի հետ համատեղ կյանքը ընդամենը արտաքին դեկորացիա է եղել և բոլոր այդ տարիներին նա իրականում չի ստացել ընտանեկան սեր և պարզապես կամքի ու համբերության գնով դիմացել է, տանջվել է անտրտունջ, և շրջապատը այդ մասին, պարզապես, ոչինչ չի իմացել:
«Անձնական կյա՞նք: Ես նման բան չեմ ունեցել… Ամենից սարսափելին այն է, որ միշտ պետք է երգես սիրո մասին, բայց ինքդ չսիրես և չլինես սիրելի: Թատրոն՝ բեմի վրա, թատրոն՝ կյանքում: Դա մի փոքր ավելի ծանր բեռ է կնոջ համար: Դուք չեք պատկերացնի, թե որքան ցավոտ է դա՝ դիմանալ այդքան տարի, միայն թե ընտանիքում ամեն ինչ հանգիստ լինի: Այդ իսկ պատճառով, ամուսնալուծությունը ոչ մի ցավ չպատճառեց»:
Պրիմադոնան նշում է, որ «…այ, միայն, դատարանները հոգեմաշ էին անում երեխայի կամ էլի ինչ-որ բանի համար»: Նա հիշում է, որ երեք տարի առաջ չեղյալ էր համարել Բալբոայում կայանալիք «Կորսարի» բեմադրության մեջ իր մասնակցությունը, ապա նաև մենահամերգը Հունաստանում: Ձայնը ջղային վիճակներում ազատ և թեթև չի հնչում: «Պարզապես շնչել չէի կարողանում, մինչև որ չորոշվեց, որ տղաս մնալու է իմ հետ»:
Երգչուհու համար մեծ հարված էր ծնողների մահը: Նա հիշում է, որ սկզբում մեծացել է որպես «հայրիկի որդի», քանի որ հայրը երազում էր որդի ունենալու մասին: Հետո դարձավ «մայրիկի դուստր»: Դպրոցում իրեն դրսևորել է, որպես հանդարտ և համեստ երեխա: «Ես միշտ չէ, որ ուժեղ եմ եղել»: Բայց կյանքը Մարիային ստիպել է լինել ուժեղ:
Հայրը մահացավ և ընտանիքի հոգսն ամբողջ ծանրությամբ հայտնվեց աղջկա ուսերին: Մայրը հիվանդ էր, խնամքի ու ուշադրության առանձնահատուկ կարիք ուներ: Նա կաթվածահար 7 շաբաթ պառկած էր Մյունխենի հիվանդանոցում և այդ պատճառով ողջ ընտանիքը Լյուքսեմբուրգից տեղափոխվեց այդ քաղաք և բնակություն հաստատեց հիվանդանոցին մոտ գտնվող հյուրանոցում: Այդ շրջանում նույնպես երգչուհին բոլոր պայմանագրերը չեղյալ համարեց: «Փոքրիկ Ռուսլանի հետ օրական 6-8 անգամ գնում էի հիվանդանոց: Իսկ երբ ինձ ներս չէին թողնում, սյան նման տնկվում է մայրիկիս հիվանդասենյակի պատուհանի տակ գտնվող նստարանի վրա: Սարսափելի ժամանակներ էին, բայց չէ՞ որ դեռ մայրս ողջ էր: Ես կարող էի նրան պատմել, թե որքան շատ եմ նրան սիրում, իսկ նա, ի պատասխան իմ խոսքերի, աջ ձեռքով նուրբ սեղմում էր ձեռքս»: Արտիստուհին հիշում է, որ իր ծննդյան օրը մայրը մի քանի վայրկյան բացեց աչքերը, իսկ դրանից հետո դիմացավ երեք շաբաթ… Ու … «…հեռացավ, երբ ոչ ես էի իր կողքին, ոչ էլ աղջիկս՝ Նատաշան»:
Մոր մահից հետո Մարիա Գուլեգինան այլևս չէր ցանկանում երգել: Եվ միայն Պլասիդո Դոմինգոն իր նրբանկատությամբ ու ըմբռնումով կարողացավ կրկին նրան համոզել, որպեսզի վերադառնա բեմ:
«Վերջերս ես Մեծ թատրոնում երգեցի Էբոլի՝ «Դոն Կառլոսում»: Ես շատ հպարտ եմ, որ վերջապես այստեղ ես կատարեցի իմ դեբյուտը: Եվ, անշուշտ, մեծ հաճույքով կշարունակեմ իմ համագործակցությունը»:
Արտիստուհին նշում է, որ իր յուրաքանչյուր հանդիպումը հանդիսատեսի հետ և տոն է, և, միաժամանակ, քննություն ու ամեն անգամ այդպիսի հանդիպման է դուրս գալիս ինչպես առաջին և վերջին անգամ:
«Ասում են, որ երգչուհին պետք է փարթամ մարմին ունենա, որպեսզի դիաֆրագման ինչ-որ բանի վրա հենվի: Դա ճիշտ չէ: Պետք է մկաններ լինեն, ճկունություն, շարժումների մեջ՝ առաձգականություն: Այդ իսկ պատճառով պաշտպանում եմ կոշտ մարզական ապրելակերպ: Յուրաքանչյուր տարի քաղցած մնալու որոշակի ռեժիմով եմ ապրում և ակտիվորեն զբաղվում սպորտով»:
Այսօր իրեն երգչուհին իրեն հանգիստ ու երջանիկ է զգում: Նրա դուստրն արդեն ինքն էլ մայր է դարձել: Իսկ 14-ամյա Ռուսլանի հասակը 186 սմ-ի հասել, իսկ նրա ոտքի չափը՝ 146 է:
Նա գոհ է նաև իր ամուսնուց՝ Վյաչեսլավ Մկրտիչևից, ով շատ հարգալից է վերաբերվում պրիմադոնայի աշխատանքին և ասում է «Մարզիկները առաջնություններին տարին մեկ, իսկ Օլիմպիական խաղերին 4 տարին մեկ անգամ են նախապատրաստվում, իսկ երգչուհին ամեն շաբաթ ելույթ է ունենում իր «առաջնությունում»:
Երգչուհին ընդգծում է, որ ամուսինը օպերան զգում է սրտով և երախտագիտությամբ է հիշում իր ընկերներին, ովքեր առիթ դարձան, որ օտար երկնքի տակ չափազանց հաջող մասնագիտական գործունեություն ծավալած, մեծ նվաճումների հասած և երիտասարդության շրջանը վաղուց հատած այս այր և տիկին հայերը հանդիպեն միմյանց: