Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություն նվիրված «20-րդ դարի Մոցարտ»-ին

04.14.2014


Մոսկվայի Բորիս Պոկրովսկու անվան ակադեմիական Կամերային երաժշտական թատրոնը առաջին անգամ անդրադարձել է Շուբերտ-Դենիսովի «Ղազարոս կամ համբարձման հանդիսավորությունը» օպերայի բեմական տարբերակին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն: «Կամերային երաժշտական թատրոնի այս բեմադրությունը առաջինն է ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: Գերմանիայում այս ստեղծագոգգրծությունը հնչել է, սական միայն համերգային կատարմամբ»,- ասել է հատուկ ներկայացմանը ներկա գտնվելու նպատակով Փարիզից Մոսկվա ժամանած մշակութաբանության դոկտոր Եկատերինա Կուպրովսկայան՝ Էդիսոն Դենիսովի այրին:

«Ղազարոս կամ համբարձման հանդիսավորությունը» օպերայի յուրահատկությունն այն է, որ այդ ստեղծագործության մեջ միավորվել են առաջին հայացքից միմյանցից տարբեր երկու երաժիշտ հեղինակներ՝ Շուբերտը և Դենիսովը:

Դասական երաժշտությամբ հետաքրքրվող հասարակությունը եթե Շուբերտին գնահատում է որպես առաջին խոշոր երաժիշտ-ռոմանտիկի, ապա Դենիսովը ընկալվում է, որպես 20-րդ դարի երաժշտական ավանգարդի մեծություն:

Ներկայացվող օպերան միաժամանակ թե թատերական և թե կրոնական ստեղծագործություն է: Շուբերտն այն անվանել է «Կրոնական դրամա»: Սակայն նրա ձեռագրերը վկայում են, որ նա ստեղծում էր մի օպերա, որը նախատեսվում էր բեմի համար:

Շուբերտի կյանքի օրոք հարազատները նույնիսկ չէին կասկածում այդ օպերայի գոյության մասին: Այն կոմպոզիտորի մահից հետո հայտնաբերել է եղբայրը: Բայց օպերան կիսատ է եղել: Նախատեսված 3-ի փոխարեն կոմպոզիտորը հասցրել էր ստեղծել միայն երկու, այն էլ ոչ լիարժեք գործողություններ: Միայն 1994թ.-ին Շտուտգարտի Բախի անվան ակադեմիայի ղեկավար Հելմուտ Ռիլլինգի խնդրանքով Էդիսոն Դենիսովը ձեռնամուխ եղավ և ավարտեց պարտիտուրան:

Մեծ վարպետի ստեղծահգործությունը մոռացումից վերադարձվեց մարդկությանը:

«Ղազարոս կամ համբարձման հանդիսավորությունը» օպերան հանդիսատեսի առջև կբացի դեռևս անհայտ Շուբերտի, քանի որ նա հայտնի է որպես երգերի և սիմֆոնիաների, բայց ոչ երբեք բեմական ստեծագործությունների հեղինակ:

Ռուսաստանցի կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովը, ում արտասահմանում անվանում էին «20-րդ դարի Մոցարտ» բազմաժանր երաժիշտ է: Նրա ստեղծագործություններից են, օրինակ «Ինկերի արևը» կանտատը, «Օրերի փրփուրը» օպերան, «Մեր տեր աստված Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությունը» օրատորիան և այլն:

1994թ.-ին Դենիսովը ավտովթարի ենթարկվեց: Բուժման նպատակով տեղափոխվեց ֆրանսիա, որտեղ էլ ապրեց մինչև կյանքի վերջը: Նա Փարիզի պատվավոր քաղաքացի է, Ֆրանսիայի Գրականության և արվեստի շքանշանի ասպետ:

Նրա կողմից ավարտին հասցված ր ամբողջացված օպերայի բեմականացումը նվիրվել է իր իսկ հիշատակին և ծննդյան 85-ամյակին:
    Դիտվել է 1230 անգամ