Ռեժիսորին նետել է ցուցափեղկի վրա, որը ջարդուփշուր է եղել04.15.2014
Եկատերինբուրգի ոսկերչական սրահի ներկայացուցիչները երկար չեն սպասել կոտրված ցուցափեղկի դիմաց դերասան Ալեքսանդր Սեմչևից 60 հազար դրամ վնասի փոխհատուցումն ստանալուն: Նրաք հայտնի դերասանին առաջարկել են պահանջվող գումարը փոխանցել մանկատան հաշվեհամարին: Սակայն դերասանը հաստատելով, որ դեմ չէ երեխաներին օգնություն ցուցաբերել, այնուամենայնիվ, ինչպես ասում են սրահի աշխատակիցները, չի շտապել այդ խոստումը կատարել:
Ոսկերչական սրահի աշխատակիցները ասում են, որ հարցը խաղաղությամբ կարգավորելու փորձերը չեն ստացվում և իրենք պատրաստում են համապատասխան փաստաթղթեր՝ դերասանին դատի տալու համար: Այդ մասին տեղեկացնում է «lifenews.ru»-ն:
Դեպքերի այդպիսի ընթացքը դերասանին շատ չի զարմացրել: Բայց նա էլ փոխել է հարցի նկատմամբ իր մոտեցումը և հիմա հայտարարում է, որ ինքը ցուցափեղկը չի կոտրել:
«Ինչու՞ են, ընդհանրապես ինձ ինչ-որ բանում մեղադրում, անհասկանալի է: Ես այդ ցուցափեղկին նույնիսկ մատով չեմ դիպել: Ես չեմ ընդունում նաև այդ 60 հազար ռուբլին: Պետք է անկախ գնահատական տալ»,- ասել է Ա. Սեմչևը:
Իսկ ամեն ինչ սկսվել է այն շքեղ հյուրանոցում, որտեղ Տաբակովի թատրոնի արտիստները տոնում էին իրենց հյուրախաղերի հաջող ավարտը: Ալեքսանդր Սեմչևին բարկացրել է ռեժիսոր և դրամատուրգ Վասիլի Սիգարևի վարքագիծը թատերախմբի աղջիկներից մեկի նկատմամբ:
Ինչպես պատմում է արտիստը, Սիգարևը նրան ասում էր ինչ-որ կեղտոտ արտահայտություններ, ազատություն էր տալիս ձեռքերին: Սեմչևը որոշում է պաշտպանել աղջկա պատիվը և Սիգարևին քարշ է տալիս դեպի ելք: Արդեն միջանցքում՝ նա ռեժիսորին նետում է ոսկերչական իրերի ապակե ցուցափեղկի վրա, որը ջարդուփշուր է եղել: