Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոնոներկայացումների միջազգային փառատոն Երևանում

04.15.2014


Ապրիլի 25-ից-29-ը Երևանում կմեկնարկի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը:

Փառատոնին կմասնակցեն ինչպես հայ, այնպես էլ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից ժամանած դերասաններ:

Ըստ ծրագրի միջոցառման ընթացքում հայ թատերասերներին կներկայացվի 18 ներկայացում:

Փառատոնը կազմակերպել են ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի թատերական գործիչների միությունը:
    Դիտվել է 1070 անգամ