Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցանկալի հյուրերի այցը Հայաստան նախատեսված է 2015թ.-ին

04.23.2014


Այսօր՝ Ապրիլի 23-ին, մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի մահվան օրը, Լոնդոնի հայտնի «Գլոբուս» թատրոնը մեկնարկում է իր աննախադեպ հյուրախաղերը, որոնց ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրների թատերասերներին, ըստ նախապես մշակված գրաֆիկի, կներկայացվի «Համլետ» ողբերգությունը: Այս մասշտաբային միջոցառումը նախատեսվում է եզրափակել 2016թ.-ի այս նույն օրը:

Նշենք, որ 2014թ.-ի ապրիլի 26-ին լրանում է Մեծ դրամատուրգի ծննդյան 450-ամյակը, որը նրա հայրենակիցները որոշել են հանդիսավորությամբ նշել եկող տարի ապրիլին, իսկ մինչ այդ, առաջիկա 2 տարիներին «Գլոբուս»-ի բեմադրած «Համլետ» ներկայացման 16 մասնակիցները կլինեն բոլոր մայրցամաքներում, բոլոր երկրներում և կներկայացնեն այդ անմահ ստեղծագործության սեփական մեկնաբանությունը: (Նշենք, որ այդ ցանկալի հյուրերի այցը Հայաստան նախատեսված է 2015թ.-ին):

Ներկայացումը բեմադրել են Դոմինիկ Դրոմգուլը և Բիլ Բաքհերսթը: Համլետի դերը հերթականությամբ կկատարեն Լադի Էմերուվան և Նաիմ Հայաթը: Մյուս դերակատարները ևս հանդես են գալու փոփոխելով մեկը մյուսին:

Նշենք, որ այս միջոցառումը բավականին մեծ ծախսեր է ենթադրում: Այդ իսկ պատճառով թատրոնն այսօր էլ զբաղված է ծրագրի ֆինանսական միջոցները լրացնելու խնդիրներով:
    Դիտվել է 1004 անգամ