Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանկարծ կուլիսներից հայտնվել է Հյու Ջեկմանը՝ «Իքս մարդիկ»-ից

05.02.2014


Նյու-Յորքում երեքշաբթի օրը հայտարարվել են թատերական «Թոնի-2014» մրցանակաբաշխության մասնակիցների անուները: Մրցանակի թեկնածուների անունները հրապարակել են Լյուսի Լուն և Ջոնաթան Գրոֆֆը: Այդ մասին հաղորդում է «teatral-online»-ն:

Դերասանները բարձրացել են բեմ և սկսել ներկայացնել իրենց խոսքերը, երբ հանկարծ կուլիսներից հայտնվել է Հյու Ջեկմանը: «Իքս մարդիկ»-ի աստղը մոտեցել է բեմում գտնվող հայտնիներին ու նրանց բաժանել սուրճի դատարկ գավաթներ: Այս անսպասելիությունից Լյուսին և Ջոնաթանը շատ խիստ զարմացել են, սակայն դրան ուշադրություն չդարձնելով՝ Ջեկմանը ողջունել է բոլորին և հիշեցրել, որ հանդիսավոր արարողությունը կկայանա այս տարվա հունիսի 8-ին:

Հաղորդագրությունում նշվում է, որ մրցանակի թեկնածուների ցուցակում չեն ներառված գլխավոր ֆավորիտները՝ Դենիել Ռեդկլիֆֆը, ով խաղացել է «Հաշմանդամը Ինիշմանից» ներկայացման մեջ, և «Մկների և կատուների մասին» ներկայացման գլխավոր դերակատար Ջեյմս Ֆրանկոն: Չնայած դրան, այնուամենայնիվ, այս տարվա մրցանակի համար պայքարը թեժ է լինելու: Միայն նշենք, որ դրա համար մրցում են այս տարի առաջին անգամ բեմ բարձրացված 12 մյուզիքլ և 10 պիես:

«Թոնի»-ն ամերիկյան թատերական աշխարհի ամենամյա մրցանակաբաշխություն է, որը տրվում է ոլորտում նշանակալից նվաճումներ արձանագրած թատրոններին և այդ ոլորտի մասնագետներին: Մրցանակաբաշխության լրիվ անունն է՝ «Antoinette Perry Award for Excellence in Theatre»: Այդ անվանումը մրցույթն ստացել է ի պատիվ ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անթուանեթ Փորրիի:

Մրցանակը տրվում է ժամանցի և ժուռնալիստիկայի բնագավառների ներկայացուցիչներից կազմված 700 անդամ ունեցող հանձնաժողովի կողմից: Այն հիմնվել է 1947 թ.-ին և թատերական աշխարհում նույն կշիռն ունի, ինչ կինեմատոգրաֆում «Օսկարը», երաժշտական կյանքում՝ «Գրեմմին» կամ հեռուստատեսությունում՝ «Էմմին»:
    Դիտվել է 1107 անգամ