Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեղղեկը օրենքն անվանել է «ապուշություն» և հրաժարվել է դրան ենթարկվել

05.02.2014


Թատրոնների գեղարվեստական ղեկավարների և տնօրենների ճնշող մեծամասնությունը հայտնել են, որ կամ արդեն փոփոխություններ են կատարել իրենց ներկայացումներում, կամ փոփոխություններ կկատարեն մոտակա օրերին: Այսպիսի փաստ է արձանագրել իր հարցումների արդյունքում ռուսական «Իզվեստիա» պարբերականը՝ ապրիլի 29-ին բեմում և կինոյում հայհոյանքի օգտագործումը արգելելու մասին օրենքը Պետդումայի կողմից հաստատվելուց հետո:

Այդ արգելքին դեմ հանդես է եկել միայն Մոսկվայի «Թատրոն.doc» թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը, ով օրենքն անվանել է «ապուշություն» և հրաժարվել է դրան ենթարկվել:

«Ռուսաց լեզվի հետ չի կարելի պայքարել: Մենք ոչ մի կերպ չենք արձագանքի այդ օրենքի ընդունմանը: Այս պահին գործում է հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքը: Այնպես որ, ես չեմ խառնվելու դրամատուրգի տեքստին: Թող դուման նախ և առաջ կարգավորի այդ իրավական հակասությունը»,- հայտարարել է մասնագիտությամբ բանասեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
    Դիտվել է 973 անգամ