Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

4 հանդիպում Երևանում մոսկովյան թատերախմբի հետ

05.06.2014

Երևանում մեկնարկել են Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի հյուրախաղերը:

Հյուրերը Հայաստանի մայրաքաղաքում կմնան մինչև մայիսի 9-ը: Նրանք երևանցի թատերասերների հետ կհանդիպեն 4 անգամ:

Այդ հանդիպումներից մեկն արդեն կայացել է մայիսի 5-ին, իսկ մյուսը տեղի կունենա այսօր՝ մայիսի 6-ին: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մոսկվացիները ցուցադրում են եվրոպական մի շարք երկրներում հաջողությամբ ներկայացված Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»-ը պիեսի բեմադրությունը :

Դրանից հետո, մայիսի 8-ին և 9-ին հյուրերը հանդես կգան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս անգամ հայ թատերասերների ուշադրությանը կներկայացվի Ի. Տուրգենևի «Գարնանային ջրեր» վեպի բեմականացված տարբերակը, որը կրում է «Ռուս մարդը rendez-vous-ին» վերնագիրը:

Նշենք, որ Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնած միջոցառումն ընթանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
    Դիտվել է 1036 անգամ