Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

90-ականները, սերունդների հաջորդականությունը և ավանդույթները

05.07.2014

Մոսկվայում, Մեյերհոլդի անվան կենտրոնում մայիս ամսվա ընթացքում կբեմադրեն նոր ներկայացում՝ «Իննսունականները»: Ներկայացումը առաջարկում է հանդիսատեսներին հիշել և վերագնահատել անցած դարաշրջանը: Այդ մասին հաղորդում է «mail.ru»-ն:

Բեմադրությունն իրականացրել են չորս ռեժիսորներ և չորս կոմպոզիտորներ: Ներկայացման հիմքում ընկած է դրամատուրգ Լյուբա Ստրիժակի պեսը:

«Այս ներկայացումը հնարավորություն է վերհիշել, տխրել, ժպտալ և վերարժևորել»- ասել է կենտրոնի կոմպոզիտորական լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Նևսկին: Ըստ նրա 1990-ական թվականները առաջ են բերել նախաձեռնություն, անկախ դիրքորոշում և ներքին ազատություն, առանց ետ շրջվելու՝ ավանդույթներին և մշակութային կոդերին նայելու:

«Այդպիսի հնարավորության հիշողությունը ավելի ու ավելի է թուլանում, և մենք հույս ունենք, որ այս նախագիծը կօգնի վերականգնել մեր հիշողությունը և այն փոխանցել հաջորդ սերնդին»,- նշել է Նևսկին:
    Դիտվել է 1146 անգամ