Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սաախովին մարմնավորողը 91 կամ 92 տարեկան է: Բայց մի՞թե դա էական է

05.08.2014


Բեմում նա խաղացել է Շեքսպրի, Մոլիերի, Բեռնարդ Շոուի հերոսներին: Իսկ կինոյում, դեբյուտը կատարելով 1953թ.-ին Միխայիլ Ռոմմի «Ծովակալ Ուշակով ֆիմում», իրեն դրսևորել է նաև որպես սպիտակ էկրանի մեծ վարպետ: Դրանից հետո նկարահանվել է «Կովկասի գերուհին», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Բուրատինոյի արկածները» հանրահայտ կինոնկարներում, «Հունիսի 31-ը» մյուզիքլում:

Իր դերակատարումներից արտիստը առանձնացնում է Սաախովին՝ «Կովկասի գերուհին» ֆիլմում և տանիքագործ Կուպոյին՝ «Թակարդ», Ժուրդենին՝ «Քաղքենին ազնվականության մեջ» ներկայացումներում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը մայիսի 6-ին նշեց իրականում 91, իսկ փաստաթղթերով՝ իր 92 ամյակը:

«Իրականում ես ծնվել եմ 1923 թ.-ին: Այդ ամսաթիվը նշված է նաև իմ պաշտոնական կայքում»,- ասել է Էտուշը:

Դեպի իր 100 ամյակը սիրված դերասանը քայլում է ստեղծագործական մեծ եռուզեռով առանձնացող առօրյայով: Նա այսօր խաղում է վախթանգովյան թատրոնում Դոստոևսկու թեմաներով բեմականացված «Քեռու երազը» ներկայացման գլխավոր հերոսին, զբաղված է Ռիմաս Տումինասի՝ ռուսական թատերական իրականության մեջ աղմուկ առաջացրած «Նավահանգիստ» ներկայացման մեջ: Իսկ նրա 90-ամյակի պատվին ստեղծվեց ևս մեկ բեմադրություն՝ «Օկաեմովի օրերը»՝ ըստ Աֆանասի Աֆինոգենովի «Խարդախը» պիեսի:

Արտիստը նաև ակտիվորեն զբաղվում է մանկավարժությամբ, հանդիսանում է նշանավոր Շչուկինի թատերական ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը:
    Դիտվել է 1897 անգամ