Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերախումբը չի ժամանի, իսկ փառատոնում կներկայացվի բեմադրության տեսագրությունը

05.08.2014


Օդեսայի ռուսական ակադեմիական թատրոնը չի կարողանա մասնակցել Մերձմոսկվայում մայիսի 17-24-ը կայանալիք «Մելեխովյան գարուն» Միջազգային փառատոնին: Այդ մասին հաղորդել է «РИА Новости»-ն:

«Մելեխովո» պետական գրական թանգարան-արգելոցում անցկացվելիք միջոցառմանը Օդեսայի թատերախումբը չի կարող մասնակցել քանի որ նրան «… մերժել են ֆինանսավորել և հարկադրանքով երաշխավորել են, որպեսզի Ռուսաստան չմեկնի», ասել է փառատոնի տնօրեն Դարյա Սոլոմինան:

Սակայն Սոլոմինան նաև ասել է, որ այն օրը, մայիսի 20-ին, երբ ըստ փառատոնի ծրագրի նախատեսված է օդեսացի դերասանների «Գավառային ժամավաճառություն» բեմադրության ցուցադրությունը, հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնեն այդ բեմադրության տեսագրությունը և այն դիտելու համար կհրավիրեն մոսկվաբնակ օդեսացիներին:

«Մելեխովյան գարուն» Միջազգային փառատոնն անցկացվում է յուրաքանյուր տարի՝ սկսած 1982թ.-ից:
    Դիտվել է 988 անգամ