Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իր հոբելյանը լեգենդար ռեժիսորը նշում է Փարիզում

05.14.2014


Այսօր՝ մայիսի 14-ին լրանում է ժամանակակից ռուսական թատրոնի նշանավոր դեմքերից մեկի, Սանկտ-Պետերբուրգի «Փոքր դրամատիկական թատրոն- Եվրոպայի թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինի 70-ամյակը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «mail.ru»-ն:

Իր հոբելյանը լեգենդար ռեժիսորը նշում է Փարիզում, որտեղ նրա ղեկավարած թատրոնը հանդես է գալիս հյուրախաղերով: Ֆրանսիայի մայրաքաղաքում պետերբուրգցի արտիստները կցուցադրեն «Երեք քույրեր», «Գաուդեամոս» և «Սեր և խարդավանք» ներկայացումները:

Նշենք, որ «Սեր և խարդավանք»-ը 2014թ.-ին արժանացել է Ռուսաստանի ազգային թատերական մրցանակին՝ «Ոսկե դիմակին»:
    Դիտվել է 1200 անգամ