Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Սիրաժամանակ»-ը բեմադրվում է հանդիսատեսի մասնակցությամբ

05.15.2014

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի էստրադային թատրոնում ընթացիկ աշնանը հանդիսատեսին ներկայացվելիք բեմադրությունն իրականացնում են հանդիսատեսի ամենաակտիվ մասնակցությամբ:

Այդ մասին հաղորդում է «mail.ru»-ն՝ նշելով, որ ներկայացում պատրաստելու այդ եղանակն իրականացվում է «Բաց բեմ» ծրագրի շրջանակներում:

Ըստ այդ ծրագրի հանդիսատեսներն այսօր, մայիսի 15-ին պետք է ծանոթանան «Սիրաժամանակ» վերնագիրը կրող նոր ներկայացման հեղինակների և բեմադրական մասն իրականացնողների հետ, որից հետո, ներկայացման նախապատրաստության հաջորդ օրերին, նրանք հնարավորություն կունենան ականատես լինելու բեմադրության իրականացման գործընթացին, կիսել իրենց կարծիքն ու զգացմունքները ներկայացման մասնակիցների հետ:

Ավելացնենք, որ «Սիրաժամանակ» ներկայացման մեջ օգտագործվում են տարբեր երաժշտական ուղղություններ, ժամանակակից խորեոգրաֆիա և պլաստիկա, ազգագրական վոկալ, ծավալուն դեկորացիաներ, ժամանակակից մուլտիմեդիայի հատուկ էֆեկտներ:
    Դիտվել է 1038 անգամ