Մահացել է թատերական կոլեկտիվի լեգենդար ավագներից մեկը05.31.2014
Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի մամլո ծառայությունը հաղորդել է, որ 93 տարեկան հասակում մահացել է այդ թատերական կոլետիվի լեգենդ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Մակարովան:
Նրա լավագույն դերակատարումներից էին Խանուման («Խանումա»), Աննա Անդրեևան («Ռևիզոր»), Լիզան («Խելքից պատուհասը), Ժուրդենը («Քաղքենին ազնվականության մեջ») և այլն:
Ընդհանուր առմամբ Մակարովան խաղացել է 75-ից ավելի դերեր: 2006 թ.-ին նա արժանացել է Ռուսաստանի ազգային թատերական արվեստի «Ոսկե դիմակ» մրցանակին՝ «Պատվի և արժանապատվության համար» անվանակարգում:
Լյուդմիլա Մակարովան խորհրդային հայտնի դերասան Եֆիմ Կոպելյանի կինն էր:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Լյուդմիլա Մակարովայի աճյունը, հավանաբար, կհուղարկավորվի Վոլկովսկյան գերեզմանոցում, որտեղ թաղված է նրա ամուսինը: