Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

07.05.2014

Նա Երևանում Գյումրվա կոլորի՞տ էր, թե՞ երևանյան կոլորիտ Գյումրիում:

Ոչ:

Նա Հայաստանում հայկական կոլորիտ էր, ինչպես հայկական կոլորիտ էր Հայաստանից դուրս, աշխարհի բոլոր այն եզրերում, ուր արվեստի, խոսքի ու արտիստիզմի հավերժական փառատոնն է...

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Թատրոնի հետ առաջին առնչություններն ունեցել է դպրոցական տարիքից, իսկ 1945-46 թվականններին ընդունվել է ծննդավայրի Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիա, որն ավարտելուց հետո ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի կազմում։

1953 թ-ին նա տեղափոխվել Է Սունդուկյանի անվան թատրոն և միաժամանակ սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

1959թ.-ին Մկրտչյանը նկարահանվեց «01-99» կարճամետրաժ ֆիլմում և... Դա սկիզբն էր: Հենց այդ ֆիլմում լայն հանդիսականի աչքի առջև նա առաջին անգամ նույնականացավ իր մարմնավորած կերպարին: Հետո այդ նույնականացումները պիտի շատանային, դառնային նկարչական շռայլ ներկապնակի պես բազմերանգ, բազմանուն և ... հրաշալի՝ թե բեմում և թե սպիտակ էկրանին... Գասպար, Իշխան, Աբիսողոմ աղա, Դմբուզ Արսեն, Ջաբրայիլ, Ռուբիկ Խաչիկյան, Նիկոլ...

Մհեր Մկրտչյանի երկրային կյանքը ավարտվեց 1993թ.-ին
    Դիտվել է 1850 անգամ