Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերայի պրեմիերան կհեռահաղորդվի աշխարհի ամենատարբեր կինոթատրոններ

07.15.2014

Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի նոր (երկրորդ) բեմում այսօր՝ հուլիսի 15-ին կայանալիք «Պատերազմ և խաղաղություն» օպերայի պրեմիերան կցուցադրվի նաև աշխարհի «հազարավոր կինոթարոններում»; Այդ մասին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մշակույթի գծով կոմիտեի մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «INTERFAX»-ին:

Սերգեյ Պրոկոֆևի օպերան, որի բեմականացումն իրականացրել է Բիրմինհեյմի օպերայի գեղարվեստական ղեկավար Գրեմ Վիկը, հաջորդ օրը բեմից ուղիղ կհեռահաղորդվի աշխարհի ամենատարբեր կինոթատրոններ: Մասնավորապես այն կարող են դիտելՄեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Խորվաթիայում:

Սա Մարինյան թատրոնում եզրագծին մոտեցող ընթացիկ թատերաշրջանի վերջին պրեմիերան է: Նվագախումբը կղեկավարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը:
    Դիտվել է 928 անգամ