Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետերբուրգում կմեկնարկի նոր ձևաչափի թատերական փառատոն

08.18.2014

Սեպտեմբերի 19-ին Պետերբուրգում տեղի Տիկնիկային մեծ թատրոնի բազայի հիման վրա առաջին անգամ կմեկնարկի ժամանակակից տիկնիկային արվեստի նոր միջազգային փառատոնը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Պետերբուրգի Տիկնիկային մեծ թատրոնը փորձարարական խոշոր հարթակներից մեկն է, որը բաց է նոր արտահայտչամիջոցների և նոր բեմական լեզվի որոնումների համար:

Նոր փառատոնի գլխավոր խնդիրը անսահման արտահայտչամիջոցներ ունեցող, համաշխարհային միտումները արտացոլող նոր, ժամանակակից տիկնիկային թատրոնի ձևերի հետ հանդիսատեսին ծանոթացնելն է,: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու բազմաժանր ներկայացումների վրա, որոնք իրենց մեջ են միավորում մուլտիմեդիան, խորեոգրաֆիան, կրկեսը, դիդակտիկ արվեստը:

Փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել կոլեկտիվներ Բելգիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆինլանդիայից, Կորեայից, Լիտվայից, Իսրայելից և, անշուշտ, Ռուսաստանից:

Պետերբուրգի տիկնիկային մեծ թատրոնի տեխնիկապես լավ հարդարված 4 բեմահարթակները հնարավորություն են ընձեռում ցուցադրել ձևաչափով և գեղագիտորեն ամենատարբեր ներկայացումները՝ սկսած ամենափոքրերի համար նախատեսված կամերային պատմություններից, վերջացրած մեծահասակ հանդիսատեսներին հասցեագրված խոշորամասշտաբ բեմադրությունները:

Փառատոնի շրջանակներում լեհ թատերագետ Մարեկ Վաշկելը աուդիո-տեսաշարային միջոցներով կներկայացնի ժամանակակից տիկնիկային թատրոնի մասին իր աշխատանքները, բացի այդ ամեն երեկո թատրոնի սրահում նախատեսվում է կազմակերպել ակումբային ծրագրեր:
    Դիտվել է 900 անգամ