Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ռուսական օպերայի հայտնի երգչուհի Ելենա Օբրազցովան

01.12.2015


Գերմանիայում, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ռուսական օպերայի հայտնի երգչուհի Ելենա Օբրազցովան: Այդ մասին նրա անունը կրող մշակութային կենտրոնի տնօրեն Իրինա Չերնովայի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Օբրազցովան մահացել է երկարատև ծանր հիվանդությունից հետո՝ սրտի աշխատանքը դադարելու հետևանքով:

Ելենա Օբրազցովան ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի է: Առաջին անգամ նա Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմ է բարձրացել երբ դեռ Լենինգրադի կոնսերվատորիայի ուսանողուհի էր: Դա 1963թ.-ին էր: Նա այդ ժամանակ հանդես եկավ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում՝ Մարինա Մնիշեկի դերակատարմամբ:

Օբրազցովան հանդես է եկել աշխարհի ամենահայտնի օպերային բեմահարթակներում, զբաղվել մանկավարժական գործունեությամբ: Նա Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, մի շարք գիտական և մշակութային հեղինակավոր կազմակերպությունների պատվավոր անդամ, արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ միջազգային ոլորտում:
    Դիտվել է 889 անգամ