Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիսուս Քրիստոսին դարձրել է էրոտիկ ֆիլմի հերոս

02.13.2015


Ռուսաստանի Նովոսիբիրսկի և Բերդսկի տարածաշրջանի մետրոպոլիտ Տիխոնը հայտարարել է, որ Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնում Վագների «Թանհեյզեր» օպերայի բեմադրության մեջ խախտվել են հավատացյալների իրավունքները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդ առթիվ մետրոպոլիտը նամակ է գրել նահանգապետին, օրենսդիր ժողովին, դատախազին, որոնցում նա խոսել է «օրենսդրությունը պահպանելու մասին և այլևս ոչ մի բան»:

Ըստ հոգևորականի, ներկայացման մեջ եկեղեցու խորհրդանշանները կիրառվում են ոչ ըստ նշանակության: «Ուղղափառ մարդիկ, նրանք, ովքեր տեսել են բեմադրությունը, նամակ են գրում, խնդրում ինձնից օժանդակել Ռուսաստանի դաշնության հավատացյալների իրավունքների մասին օրենքի պաշտպանության հարցում»,- ասել է մետրոպոլիտ Տիխոնը և ավելացրել, որ բեմի վրա ինչ-որ բան փոխելը եկեղեցական գործ չի: «Մշակույթը զարգանում է, ի հայտ են գալիս նոր միտումներ: Սակայն մենք ունենք օրենք, որը սահմանում է հավատացյալների իրավունքները պաշտպանելու մասին»,- ընդգծել է նա:

«Թանհեյզեր» օպերան Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բեմադրվել է 2014 թ.-ի դեկտեմբերին: Սա այս թատրոնի պատմության մեջ գերմանացի կոմպոզիտոր Վագների ստեղծագործությունները բեմականացնելու 2-րդ դեպքն է: Երիտասարդ ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինը օպերայի գործողությունները տեղափոխել է մեր ժամանակներ: Ըստ ռեժիսորի մտահղացման Հիսուս Քրիստոսը դարձել է էրոտիկ ֆիլմի հերոս:
    Դիտվել է 829 անգամ