Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իր ողջ կյանքը նվիրեց թատրոնին

Այսօր Երևանը վերջին հրաժեշտը տվեց դերասանուհի Լեյլի Խաչատրյանին: Կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն կնքած դերասանուհին հայ թատրոնի ինքնատիպ անհատականություններից մեկն էր, ով հայ բեմին ժառանգեց ուշագրավ և հետաքրքիր կերպարներ, շարունակեց 20-րդ դարի երկրորդ կեսի հայ և ռուսական բեմի մեծերի լավագույն ավանդույթները: Այդ մասին գրում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Լեյլի Խաչատրյանը ծնվել է 1930 թ. մայիսի 2-ին, հայտնի երաժիշտների ընտանիքում: Նրա հորեղբայրը մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն էր, ով ապագա դերասանուհու մեջ սերմանեց սեր դեպի արվեստն ու երաժշտությունը: Սակայն Լեյլի Խաչատրըանը Մոսկվայի Գնեսինների անվան հայտնի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում երաժշտական կրթույուն ստանալուց և համապատասխան որակավորում ստանալուց հետո, որոշեց կրթությունը շարունակել բեմական խոսքարվեստի ոլորտում հմտանալով: Նա ընդունվեց և ավարտեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի՝ դերասանական ֆակուլտը և իրեն նվիրեց թատրոնին և իր ողջ ստեղծագործական կյանքը անցկացրեց Երևանի նշանավոր բեմահարթակներից մեկին՝ Կ. Սանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին անմնացորդ նվիրաբերելով...

Լեյլի Խաչատրյանի մարմինը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում:
    Դիտվել է 798 անգամ