Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա ստեղծել է հատուկ թատերական ոճ

06.16.2015


Մոսկվայի Ազգերի թատրոնն այսօր ներկայացնում է ժամանակակից թատրոնի ամենապահանջարկված ռեժիսորներից մեկի՝ Ռոբերտ Ուիլսոնի «Պուշկինի հեքիաթները» նոր բեմադրության համաշխարհային պրեմիերան՝ ըստ ռուս դասականի ստեղծագործությունների: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ուիլսոնը համարվում է 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի թատրոնի ավանգարդի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Նա ստեղծել է հատուկ թատերական ոճ՝ դրամատիկական թատրոնի, կինեմատոգրաֆիայի, մնջախաղի, կրկեսի և ժամանակակից պարի հատման տեղում: Ռեժիսորը հաճախ բեմադրություններ է պատրաստում այն երկրների դասական գրականության հիման վրա, որտեղ տվյալ հեղինակը ազգային մշակութային արժեք է: Այսպես, Ֆրանսիայում նա բեմադրել է «Լաֆոնտենի առակները», Գերմանիայում՝ Բրեխտի«Երեք գրոշանոց օպերան» , Հունաստանում՝ «Ոդիսականը», իսկ ռուսաստանում, ահա, ուշադրությունը բևեռել է Պուշկինի վրա:

«Պուշկինի հեքիաթները» ըստ Ուիլսոնի հնարավորության կընձեռեն նորովի նայել ռուս դասականի գլուխգործոցներին: Ներկայացման մեջ ռեժիսորն ընդգրկել է լավագույն երիտասարդ դերասաններին»,- նշել են Ազգերի թատրոնի մամլո ծառայությունում և ընդգծել, որ այդ ներկայացման առանցքային դերերից մեկը՝ պատմողի դերը, կատարում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը:

Ըստ Ուիլսոնի, Պուշկինը մակերևույթին մոտ թվում է շատ հասարակ և հասկանալի յուրաքանչյուրին, նաև երեխային, «սակայն մակերևույթի տակ միշտ թաքնված է պտուղը, խորքը և դրա հետ աշխատելը հետաքրքիր է»:

Ուիլսոնը Մոսկվայում աշխատում է իր թիմով՝ գերմանացի օպերային ռեժիսոր Նիկոլայ Պանցերի, լուսավորման նկարիչ Էյ Ջեյ Վայսբարդի, սցենոգրաֆ Աննիկ Լավալլե-Բեննի հետ: Ներկայացման երաժշտության հեղինակներն են ամերիկյան «CocoRosie» ֆրիկ-ֆոլք-դուետի անդամները՝ Բյանկա Լեյլանին և Սյերա Ռոուզը, ովքեր Մոսկվա են ժամանել հատուկ այս ներկայացման համար:

Ռոբերտ Ուիլսոնը Մոսկվայում աշխատելու մեծ փորձ ունի: Նա այստեղ երեք անգամ եղել է Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, բացի այդ , ՆԱ Ռուսաստանի Մեծ թատրոնում բեմադրել է «Մադամ Բաթերֆլայ» օպերան:

«Պուշկինի հեքիաթները» բեմադրությունը անցել է մի քանի փուլերով: Դերասանների առաջին ընտրությունները կայացել են 2013-2014 թթ.-երի ձմռանը: Փորձերը սկսվել են օգոստոսին՝ Ուիլսոնի «Ուոթերմիլ» թատերական կենտրոնում, որը գտնվում է Նյու-Յորքի մոտ: Դրանից հետո 2014 թ.-ի նոյեմբերին, արդեն Մոսկվայում Ազգերի թատրոնում կայացել է փորձերի երկրորդ փուլը: Այս տարվա մայիսից աշխատանքները շարունակվել են Ֆրանսիայում և միայն դրանից հետո կրկին վերադարձել են Ազգերի թատրոնի մեծ բեմահարթակ, որտեղ էլ այս ժամերին արդեն տեղի է ունենում պուշկինյան թեմաներով ներկայացման համաշխարհային պրեմիերան:
    Դիտվել է 880 անգամ