Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցույթի փորձագիտական հանձնաժողովի կազմը թարմացվել է

10.27.2015

Ռուսաստանի ազգային թատերական մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակ»-ի դրամատիկական արվեստի և տիկնիկային թատրոնի փորձագիտական հանձնաժողովի կազմը թարմացվել է: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Դա արվել է երկու հայտնի թատերական ռեժիսորներ՝ Կիրիլ Սերեբրեննիկովի և Կոնստանտին Բոգոմոլովի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումներից հետո, երբ նրանք անվստահություն էին հայտնել ՌԴ թատերական գործիչների միության կողմից ձևավորված փորձագիտական հանձնաժողովին և հրաժարվել մասնակցել մրցանակաբաշխությանը:

Հիշեցնենք, որ ռեժիսորներին իրենց օժանդակությունն էին արտահայտել նաև ռուսաստանցի թատերական քննադատները:
    Դիտվել է 959 անգամ