Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության շուրջ ծագած աղմուկից հետո...

12.23.2015


Ռուսաստանի թատերական քննադատների ասսոցիացիան հրապարակել է իր սահմանած «Տարվա մարդ» և «Տարվա ներկայացում» անվանակարգերի հաղթողների անունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:

Դրանք համապատասխանաբար շնորհվել են «Տեատր. Դոկ»-ի ղեկավար Ելենա Գրեմինային և Նովոսիբիրսկի պետական թատրոնում չեխովյան «Երեք քույրեր» բեմադրած ռեժիսոր Տիմոֆեյ Կուլյաբինին:

Գրեմինային մրցանակը շնորհվել է ««Տեատր. Դոկ» թատրոնը պահպանման հնարավորությունը ստեղծած հաստատակամության համար»:

Ի դեպ, այս անվանակարգում Գրեմինայի մրցակիցը եղել է Նովոսիբիրսկի օպերայի ու բալետի թատրոնի նախկին տնօրեն Բորիս Մեզդրիչը, ով աշխատանքից հեռացվեց Տիմոֆեյ Կուլյաբինի բեմադրած «Թանհեյզեր» աղմկահարույց օպերայի շուրջ ձևավորված հասարակական կարծիքի ու դատական քաշքշուկների ազդեցությամբ:

Ասենք, որ Ռուսաստանի թատերական քննադատների ասսոցիացիան 2015 թ.-ի տարեմուտին հաստատել է նաև իր կանոնադրությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս կազմակերպությունն ստեղծվել է երկու ամիս առաջ՝ «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության շուրջ ծագած աղմուկից հետո: Ընդունված կանոնադրության մեջ նոր թատերագիտական կազմակերպությունը նշում է «թատրոնում գրաքննության դեմ պայքարելու», «որպես անկախ փորձագիտական մասնագիտական անկախ սոցիալ-մշակութային ինստիտուտի ռուսական թատերական քննադատությանը օժանդակություն ցույց տալու» մասին:

Հիշեցնենք, 2015թ.-ի հոկտեմբերին ռուսաստանցի 120 թատերական քննադատներ դիմեցին այդ երկրի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդ Կալյագինին՝ պահանջելով լուծարեկ «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության փորձագիտական խորհուրդը: Այդ պահանջը նրանք հիմնավորում էին այդ հանձնաժողովի աշխատանքի ոչ թափանցիկ աշխատելավոճով և սկզբունքային հարցերում մշակույթի նախարարության թելադրանքներին ենթարկվելու հանգամանքով:
    Դիտվել է 842 անգամ