Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չիկագոյի 2016 թ.-ն կհագեցվի շեքսպիրյան մթնոլորտով

01.19.2016


2016 թ.-ի ընթացքում ԱՄՆ-ի մեգապոլիս Չիկագոն ամենուր կշնչի շեքսպիրյան ստեղծագործությունների մթնորտում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «chronicleillinois.com»-ին:

Հանճարեղ դրամատուրգի մահվան 400 ամյակին նվիրված միջոցառումների ցանկում նախատեսված են ներկայացումներ, համերգներ, գրական երեկոներ, ցուցահանդեսներ: Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է անցկացնել ավելի քան 850 միջոցառում:

Շեքսպիրիանայի կենտրոնական իրադարձությունը կդառնա մեծ դրամատուրգին նվիրված, հունվարի 27-ին մեկնարկելիք թատերական միջազգային փառատոնը, որում հանդես կգան Ռուսաստանից, Գերմանիայից, Բելոռուսից, Բելգիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Լեհաստանից, Հարավային Աֆրիկայից ժամանած թատերախմբեր:

Նշենք, որ ենթադրվում է, որ տարվա ընթացքում ընթացող շեքսպիրյան արվեստի այս մեծ հանդիսությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցեն ավելի քան 500 հազար տեղացի հանդիսատեսներ և հյուրեր այլ վայրերից:
    Դիտվել է 845 անգամ