Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոք երգչուհին կգրի երգեր «Մոխրոտիկը» ներկայացման համար

10.03.2013

Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնը նոր թատերաշրջանը նշանավորեց անսովոր ստեղծագործական միության ձևավորմամբ: «Մոխրոտիկը» ներկայացման համար, որի փորձերը սկսվել են հոկտեմբերի 2-ին, երգերը կգրի հայտնի ռոք երգչուհի Զեմֆիրան, հաղորդում է «7days.ru»-ն:

Բեմադրությունը կներկայացվի թատրոնի հիմնական բեմում: Ինչպես հաղորդում է թատրոնի կայքը, Եվգենի Շվարցի պիեսի հիման վրա բեմականացված «Մոխրոտիկը» վերջին ժամանակներում առաջին անգամ կդառնա տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսների ( մեծերին և փոքրերին) հասցեագրված բեմադրություն:

Ներկայացման մեջ հայտնի անուններ չկան: Բեմադրող-ռեժիսոր Եկատերինա Պոլովցևան այս բեմադրության մեջ հավաքել է երիտասարդ դերասանների: Նրանցից շատերի համար սա կլինի առաջին բեմելը:

«Մոխրոտիկի» կոմպոզիտորն է Դմիտրի Շուրովը, ով 2006-2009թթ.-երին Զեմվիրայի խմբում հանդես էր գալիս որպես դաշնակահար: Ներկայացման մեջ են ընդգրկված նաև նկարիչներ Վլադիմիր Արեֆևը և Եվգենիա Կնյազևան: Պարուսույցն է Նիկոլայ Ռեուտովը:
    Դիտվել է 1116 անգամ