Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիենայի հանդիսատեսը շատ ավանդապաշտ է և չի սիրում նորույթներ

03.10.2016

Վիենայի պետական օպերային թատրոնում բեմադրվել է ժամանակակից հունգարացի կոմպոզիտոր Պետեր Էթվյոշի «Երեք քույրեր» օպերան՝ ըստ Անտոն Չեխովի համանուն պիեսի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

«Ասում են, որ Վիենայի հանդիսատեսը շատ ավանդապաշտ է և չի սիրում նորույթներ: Այսօր հանդիսատեսը 20 րոպե անընդմեջ ծափահարեց ժամանակակից օպերային: Կեցցե հանդիսատեսը»,-ասել է Վիենայի օպերայի գլխավոր տնօրեն Դոմինիկ Մեյերը:

Էթվյոշը ժամանակակից երաժշտության խոշոր ներկայացուցիչներից է: Նա ծնվել է 1944 թ.-ին՝ Տրանսիլվանիայում: Ուսանել է Բուդապեշտում՝ 20-րդ դարի դասական Զոլթան Քոդայիի մոտ, ապա համագործակցել է երաժշտական ավանգարդի վարպետների հետ (Կարլհայնց Շթոքհաուզեն, Պյեռ Բուլեզ):

«Երեք քույրեր» օպերան կոմպոզիտորը գրել է 1996-98 թթ.-երին՝ Լիոնի օպերայի պատվերով:
    Դիտվել է 834 անգամ