Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Յուրաքանչյուրը պետք էդիտի Շեքսպիրյան հետևյալ 5 բեմադրությունները

05.03.2016

Ուլիյամ Շեքսպիրի ստեղծագործությունների ռուսաստանցի լավագույն գիտակներից մեկը՝ Ալեքսեյ Բարտոշևիչը թվարկել է երկրի տարբեր թատրոններում վերջին ժամանակաշրջանում անգլիացի դրամատուրգի պիեսների առավել հաջող 5 բեմադրությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ըստ Բարտոշևիչի յուրաքանչյուր ժամանակակից հանդիսատես պարտավոր է նախ և առաջ դիտել Սանկտ-Պետերբուրգի Փոքր թատրոն-Եվրոպայի թատրոնում լեգենդար Լև Դոդինի վերջերս բեմականացրած «... գերնոր «Համլետը», որը շրջում է բոլոր ավանդույթները, «այդ թվում դոդինյան խիստ հոգեբանական, նուրբ թատրոնը»:

Բացի այդ, պետք է դիտել նաև «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի «Ամռան գիշերվա երազը» ներկայացումը և, անշուշտ, Մոսկվայի «Ազգությունների թատրոնում» բեմադրված «Համլետը»:

Բարտոշևիչի կարծիքով շատ հետաքրքիր է նաև Սանկտ-Պետերբուրգի «Բալթիական տուն» թատրոնում նշանավոր Լյուք Պերսևալի ռուս արտիստների մասնակցությամբ պատրաստած «Մաքբեթ» ներկայացումը: Ռուսաստանում բեմականացված շեքսպիրյան ստեղծագործությունների առաջին հնգյակում թատերագետն առանձնացրել է նաև «շեքսպիրյան գլխավոր ռեժիսորներից մեկի»՝ վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի, «Շեյլոկը», որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Ալեքսանդր Կալյագինը:
    Դիտվել է 869 անգամ