Դիմակներով կատակերգությունը խաղում են առանց դիմակների11.22.2016
«Ռուսաստանում միայն պետական թատրոնում է հնարավոր հասնել իրական գեղարվեստական արդյունքի, ամբողջական և լիարժեք իրականացնել սեփական տեսլականը, իդեալում ստեղծել քո սեփական թատերական լեզուն»,-նշել է Սանկտ-Պետերբուրգի «Կատակերգակի ապաստան» թատրոնում վերջերս Նիկոլո Մաքիավելիի «Մանդրագորա» կատակերգությունը բեմադրած ռեժիսոր Իսկանդեր Սակաևը:
Վերածննդի ժամանակաշրջանի փիլիսոփայի և քաղաքական գործչի այս ստեղծագործությունը, որ ժամանակին թարգմանել է Ալեքսանդր Օստրոսկին, աչքի չի ընկնում առանձնահատուկ խորությամբ: Այն առավել շուտ նման է դրամատուրգիական սցենարի և մոտենում է այն տեքստերին, որոնք կոմեդի դել արթում դառնում են հիմք համապատասխան բեմադրության համար և որտեղ շատ պարզունակ սյուժեն գունազարդվում է դերասանի իմպրովիզիացիոն խաղով:
Մաքիավելին այդ պիեսը գրել է 1518 թ.-ին և, ըստ ռեժիսորի, այն ներկա ժամանակների մարդու իրական լինելու պատկերացումներին հարմարեցնելը կամ հոգեբանորեն հավաստի դարձնելը անիմաստ է: Եվ բեմադրության հեղինակը գիտակցաբար ներկայացման մեջ խնդիր է դրել դիմակներով կատակերգությունը խաղալ առանց դիմակների: Իսկ որպես դերասանական էներգիայի գլխավոր արտահայտիչ, նա ներկայացման մեջ շեշտը դնում է մարմնի պլաստիկայի վրա:
Ռեժիսորը նշում է, որ Սանկտ-Պետերբուրգում պետական թատրոնում ներկայացում բեմադրելու հնարավորություն ստանալու համար շատ ջանքեր պետք է գործադրել:
40-ամյա Սակաևը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում իր առաջին բեմադրությունն արել է 9 տարի առաջ՝ Ալեքսանդրինյան թատրոնում: «Մանդրագորան» այստեղի հանդիսատեսին ներկայացվող նրա թվով երկրորդ ներկայացումն է: