Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը

12.02.2016

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված երեկո:

Հանդիսասրահում էին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնյաներ, Երևանի և հանրապետության մի շարք այլ քաղաքների թատրոններից ժամանած ներկայացուցիչներ, գործընկերներ, տարբեր տարիների Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Հրաչյա Գասպարյանի կուրսն ավարտած սաներ և, անշուշտ հանդիսատեսներ:

Երեկոն Բացեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որից հետո պարոնյանական թատրոնի բեմը վերածվեց իրեն բնորոշ հրաշապատման եռաչափ տարածքի, որտեղ անցյալը և ներկան վերակենդանանում ու իմաստավորվում էին Գասպարյանի սաների ու այլ թատրոնների դերասան-գործընկերների ներկայացրած ամփոփ բեմադրություններով, շնորհավորանքի ու ողջերթի ելույթներով, նաև մեծ էկրանին հոբելյարին վերաբերող տեսաշարերի ու լուսանկարների ցուցադրությունով:

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված երեկոն ավարտվեց գեղեցիկ արարողությամբ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր Վարդանյանը հոբելյարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը, որին նա արժանացել է երկարամյա և անմնացորդ մասնագիտական և մանկավարժական գործունեության համար և, անշուշտ, 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
    Դիտվել է 847 անգամ