Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մակբեթը կախարդների արարչագործության իրագործումը վերցնում է իր ձեռքը

12.13.2016

Ռուսաստանի Պերմ քաղաքում մեկ շաբաթ հետո հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի Ուիլյամ Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության թեմաներով միստիֆիկական բեմադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով Պերմի «Կամուրջի մոտ» թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Նոր ներկայացումը 11-րդ դարում Շոտլանդիայում գահի համար ծավալված դաժան պայքարի մասին է, որտեղ Մակբեթին ըստ կախարդների գուշակության, նախախնամության կամքով, վիճակված է դառնալու թագավոր:

Ըստ ռեժիսորական մտահղացման, կախարդները գուշակում են, որ սովորական այդ ռազմիկը դառնալու է անխոցելի:

Նրան որևէ մահկանացու ի վիճակի չէ զրկել կյանքից: Դրանից հետո Մաքբեթին ոչինչ չի կարող կանգնեցնել: Ուր որ է ամեն ինչ պիտի հանգուցալուծվի այնպես, ինչպես կանխագուշակել են երեք կախարդները: Սակայն իշխանության ծարավի և հուսահատ վճռականության մեջ ընկած Մակբեթը կախարդների արարչագործության իրագործումը վերցնում է իր ձեռքը՝ դրանով իսկ խախտելով սեփական ներքին խաղաղությունը և կարգ ու կանոնը աշխարհում:

Այսպիսին է շեքսպիրյան ողբերգության նոր բեմադրության այն հիմնական կոնցեպցիան, որն առաջ է քաշել սեփական ընթերցանության մեջ Պերմի «Կամուրջի մոտ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտովը:
    Դիտվել է 860 անգամ