Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Գլոբուս» -ը վերջին հրաժեշտը կտա մինչև այսօր ապրող ամենատարեց դերասանուհուն

02.03.2017


Կյանքից հեռացել է Ռուսաստանում մինչև այսօր ապրող ամենատարեց դերասանուհին՝ 103 ամյա Զոյա Բուլգակովան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել Նովոսիբիրսկի «Գլոբուս» ակադեմիական երիտասարդական թատրոնը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Զոյա Ֆեոդորի Բուլգակովան իրավամբ Ռուսական մանկական թատրոնի պատմության մեջ է մտել: Նրա անունը հիշատակվում է այդ երկրում լույս տեսած բոլոր ակադեմիական հրատարակություններում, 20-րդ դարի մանկական թատրոնի վերաբերյալ բոլոր պատմական աշխատություններում:

«Նա անբաժանելիորեն կապված է Նովոսիբիրսկի պատանի հանդիսատեսի 30-40-50-ական թվականների պատմության հետ: Նրա հետ աշխատանքը միշտ սիրել են իր ընկերները, նրա տաղանդով հետաքրքրվում էին ռեժիսորները, նա ներշնչում էր դրամատուրգներին՝ իրենց դրամատիկական ստեղծագործություններում նոր պատկերներ գրելու համար»,- նշված է «Գլոբուս» թատրոնի ֆեյսբուքյան էջում:

Արտիստուհուն հրաժեշտի արարողությունը կայանալու է 2017թ.- փետրվարի 6-ին:
    Դիտվել է 781 անգամ