Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկրի նախագահը և մայրաքաղաքի ղեկավարը հոբելյանի առթիվ շնորհավորել են դերասանին

10.18.2013

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը շնորհավորել են Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովին` նրա 40-ամյակի առթիվ, հաղորդում է «vesti.ru»-ն:

«Դուք Ձեր կյանքը կապել եք արվեստի հետ, կայացել եք որպես պահանջ վայելող հիանալի դերասան: Եվ թաթերական բեմահարթակում, և կինոյում Ձեզ անխափան ուղեկցում է հանդիսատեսի մեծ և անկեղծ սերը: Կարևոր է, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում բազմակողմանի հասարակական գործունեությանը, բարեգործական նախաձեռնություններին և նախագծերին»,- ասված է պետության ղեկավարի կողմից Բեզռուկովին հասցեագրված շնորհավորանքի ուղերձում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր շնորհավորանքի խոսքերում նշել է, որ դերասանը վայելում է միլիոնավոր երկրպագուների անկեղծ սերը: Նա Բեզռուկովին անվանել է ոչ միայն հիանալի դերասան, այլև բազմակողմանիորեն օժտաված մարդ:

«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ Սերգեյ Բեզռուկովը պատրաստվում է իր հոբելյանը նշել ստեղծագործական երեկույթով, որը կկայանա նրա ղեկավարության ներքո գործող Մոսկվայի մարզային մշակույթի տանը:
    Դիտվել է 983 անգամ