Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անվճար վերապատրաստման դասընթաց երիտասարդ ռեժիսորների համար

06.06.2017

Մոսկվայի Մեյեհոլդի անվան կենտոնում թատերական ռեժիսորների ստեղծագործական վերապատրաստման անվճար դասընթացները այս տարի կանցկացվեն հայտնի բեմադրիչ Վիկտոր Ռիժակովի ղեկավարությամբ: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Վերապատրաստման մասնակիցները կաշխատեն Իվան Վիրեպաևի «Արևային ուղենիշ» պիեսի բեմադրության վրա:

Սա Ռուսաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառում է, որը դասընթացի մասնակիցներիՆ կապահովի կրթաթոշակով և կփոխհատուցի այլ տեղերից Մոսկվա ժամանած ունկնդիրների կեցության ծախսերը:

Վերապատրաստման դասընթացների նպատակն է նպաստել երիտասարդ թատերական գործիչների մասնագիտական որակների աճին՝ արդեն կայացած և հայտնի թատերական գործիչների կողմից անցկացվող դասընթացների միջոցով:

Ասենք, որ դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը: Վերապատրաստման ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի 16-ին և կավարտվի դեկտեմբերի 1-ին:
    Դիտվել է 922 անգամ