Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի ֆինանսավորումը դադարեցվել է նախագահ Թրամփի պատճառով

06.12.2017


Ամերիկյան բանկը և «Delta Airlines» ավիաընկերությունը հրաժարվել են շարունակել նյու-յորքյան «Public Theater» թատրոնի ֆինանսավորումն այստեղ ցուցադրվող «Հուլիաս կեսար» ներկայացման մեջ գլխավոր հերոսի և այսօրվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին նմանության պատճառով:

«Public Theater» թատրոնի «Հուլիաս կեսար» ներկայացուման պրեմիերան ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի կայացել է 2017թ.-ի մայիսի 23-ին: Այն իրենից ներկայացնում է անգլիացի դրամատուրգի հայտնի ողբերգության ժամանակակից մեկնաբանություն, որտեղ Հուլիոս Կեսարը բաց գույնի մազերով, գործնական կոստյումով, ամերիկյան դրոշի կրծքանշանով տղամարդ է: Իսկ Կեսարի կինը՝ Կալպուրնիան խոսում է սլավոնական առոգանությամբ:

Ավիաընկերության ներկայացուցիչները նշել են, որ «թատրոնի գեղարվեստական և ստեղծագործական ղեկավարները անցել են լավ ճաշակի սահմանը»: Իսկ Ամերիկյան բանկի ներկայացուցիչները չեն բացատրել իրենց կողմից թատրոնի ֆինանսավորման դադարեցման պատճառը, բավարարվելով միայն այդ մասին տեղեկատվության տարածմամբ:
    Դիտվել է 857 անգամ