Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ մեկը չի հիշում թե ինչ է նշանակում «Ես հիշում եմ» կարգախոսը

07.04.2017

Ընթացքի մեջ գտնվող Չեխովի անվան թատերական փառատոնի շրջանակներում առաջին անգամ որպես մենաներկայացման ռեժիսոր և դերասան մոսկվացի հանդիսատեսի առաջ նախօրեին՝ հուլիսի 3-ին, հանդես է եկել կանադացի աշխարհահռչակ թատերական գործիչ Ռոբեր Լեպաժը: Ժամանակակից թատրոնում նրա կատարած ներդրումը գնահատվում է որպես գերբնական, գրեթե տիեզերական չափումների տիրույթի երևույթ:

Նրա աշխատանքներից առաջինը, որին ծանոթացել են ռուսաստանցի հանդիսատեսները Մոսկվայի Ազգությունների թատրոնում բեմադրված «Համլետ-Կոլաժ» մենաներկայացումն էր՝ Եվգենի Միրոնովի կատարմամբ, որն այսօր էլ համարվում է «լավ վաճառվող ներկայացում»:

Դա 8 տարի առաջ էր: Իսկ հիմա չեխովյան փառատոնի հանդիսատեսներին Լեպաժը առաջարկում է «887» վերնագրով իր նոր ներկայացումը:

Առաջին անգամ հանդես գալով նաև որպես դերասան, Լեպաժն այս ներկայացման մեջ է ներդրել իր անձնական պատմությունը: Նա պատմում է իր հայրենի քաղաք Քվեբեքում անցկացրած մանկության և իր ընտանիքի մասին:

«Իմ ներաշխարհի համար մանկության թեման շատ և շատ կարևոր է: Դա ժամանակաշրջան է, երբ մենք խաղում ենք, զվարճանում և սովորում ապրել խաղի միջոցով: Դերասանի գոյությունը բեմում դրան շատ նման է: Դառնալով ավելի մեծ, 50-60 տարեկան, նա կրկին պետք է նախկինի պես խաղա: Նույնիսկ մեծը իր մեջ պետք է ունենա խաղի զգացմունքը, որպեսզի հանդիսատեսը սկսի խաղալ նրա հետ»»,- նշել է Ռոբեր Լեպաժը:

«887» երեք թվերով ներկայացման վերնագիրը փոքրիկ Ռոբեր Լեպաժի փոստային հասցեն է: Այս ներկայացման գլխավոր դիտարժանությունը բնակելի այն շենքն է, որտեղ ապրել է նրա ընտանիքը: Թեև բեմադրությունը կրում է ինքնակենսագրական բնույթ, այն, այնուամենայնիվ, ինքն իր մասին հորինել է Լեպաժը:

«Ռոբերը խաղում է այս ներկայացումը, որը նրա հոր մասին է: Մեր հայրերը վարորդներ են: Ռոբերինը՝ տաքսու վարորդ էր, իսկ իմը՝ հացի մեքենայի վարորդ: Այս ներկայացումը բացարձակ ներթափանցող է: Ես կարծում եմ, որ նա համարձակ արարք է կատարել և իր վրայից հանել է իր մաշկը»,- իր տպավորությունն է կիսել մենաներկայացման մասին Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը:

Հրաշքներով լի այս ներկայացման մեջ անձնականի կողքին մեծ տեղ են զբաղեցնում նաև սոցիալական հարցադրումները: Լեպաժն ասում է. «Աշխատում եմ գտնել հավասարակշռություն փոքրատառով պատմության և Մեծատառով պատմության միջև: Այստեղ ենթատեքստը կարևոր է: 1960-ական թվերը Կանադայում, ժամանակներ էին, երբ ֆրանսախոս քվեբեքցիները սկսեցին հայտարարել իրենց իրավունքների մասին անգլերեն խոսող բնակչության շրջանում: Մինչև այսօր էլ նրանց մեքենաների համարների տակ գրված է կարգախոս. «Ես հիշում եմ»: Սակայն պարադոքսն այն է, որ այսօր Քվեբեքցիներից ոչ մեկը չի հիշում այդ բառերի նշանակությունը»,- ասում է Լեպաժը և ավելացնում, որ իր հերոսը նույնպես չգիտի, թե ինչ են նշանակում այդ բառերը:
    Դիտվել է 865 անգամ