Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախատեսված պրեմիերան հետաձգվել է գրեթե մեկ տարով

07.10.2017

Ռուսաստանի Մեծ թատրոնը 2018թ. է տեղափոխել է Կիրիլ Սերեբրեննիկովի բեմադրած «Նուրեև» բալետի պրեմիերան, որը նախատեսված էր հուլիսի 11, 12 և 13-ին: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի ասելով հետաձգումը պայմանավորված է այն բանով, որ ներկայացումը դեռ պատրաստ չէ: Ըստ նրա բալետի պրեմիերան հավանաբար կլնի 2018թ.-ի մայիսի 4-5-ին:

Նա նաև ասել է, որ բեմադրությունը շատ բարդ է, քանի որ բալետի արտիստների հետ միաժամանակ բեմում են գտնվում երգչախումբը և օպերային կատարողները:

Ասենք որ «Նուրեև» բալետը նախատեսվել էր որպես Մեծ թատրոնի 241-րդ թատերաշրջանի վերջին պրեմիերա:

Հիշեցնենք, որ բալետը բեմադրող ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի ղեկավարությամբ գործող «Գոգոլ կենտրոն» թատրոնում Ռուսաստանի քննչական կոմիտեն քննություն է իրականացնում կապված պետական բյուջեի տրամադրած ֆինանսական միջոցների յուրացման հետ:

Այսօր, ավելի ուշ, «ՏԱՍՍ»-ը տարածել տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանի դաշնության Մշակույթի նախարարության իր վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերեբրեննիկովի բալետի պրեմիերան հետաձգվել է այդ գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու անձնական հրահանգով:




Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 774 անգամ