Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արժանացել են պարգևների և կոչումների

09.22.2017

ՀՀ Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պետության բարձրագույն պարգևներ և պատվավոր կոչումներ են ստացել նաև թատերական արվեստի մի խումբ գործիչներ.

Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Արտուշ Ալեքսանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղեվոնդյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վրույր Հարությունյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Խաչատրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։

Արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել դերասան Մկրտիչ Արզումանյանին:

Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում:

Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար գրող, երգահան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խորհրդական Ստեփան Դավթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում:

Թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Դերասան Ռաֆայել Քոթանջյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար։

Ստեղծագործող սերնդի կրթության և կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար Դավիթ Մուրադյանը պարգևատվրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

    Դիտվել է 845 անգամ