Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Դեկամերոն», որտեղ խոսում են բջջային հեռախոսներով

01.17.2018


Մոսկվայի «Et Cetera» թատրոնը իր հանդիսատեսին առաջարկել է Վերածննդի խոշորագույն գրական հուշարձաններից մեկի՝ Ջովանի Բոկաչոյի «Դեկամերոն» ստեղծագործության սեփական ընթերցանությունը՝ էլեկտրոնային երաժշտության ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ներկայացման ռեժիսոր Ալեքսանդր Մորֆովը վստահեցնում է, որ այս գրական հուշարձանը իր համար միջոց է հանդիսացել սեփական կյանքի պատմությունը ներկայացնելու համար: Դա հիշողություն է հոր հետ ունեցած կոնֆլիկտի, 25 տարի առաջ իրեն պատահած սիրո, հույսերի կործանման և հավատի ձեռքբերման մասին: Ինչ անկեղծությամբ ռեժիսորը բացահայտում է սեփական ներաշխարհի գաղտնի անկյունները, նույնպիսի անկեղծ նվիրում էլ ակնկալում է այն դերասաններից, ում հետ իրականացրել է բեմադրությունը: Դրան հասնելու համար նա խնդրել է խմբի յուրաքանչյուր անդամին պատմել սեփական սիրո պատմությունը:

Մարմնի և հոգու խրախճանք՝ Վերածննդի ժամանակաշրջանում: Եվ հանկարծ ամեն ինչ քանդվում է ժամանակակից տեխնալոգիաների ներխուժմամբ: Այստեղ խոսում են բջջային հեռախոսներով, դիտում են ֆուտբոլ պլազմային մեծ էկրանին, լսում են հիփ-հոփ... Ռեժիսորը միտումնավոր ջնջում է բոլոր սահմանները: Սերը և մահը հավերժական և ժամանակից դուրս թեմաներ են: Բոկկաչչո, անշուշտ, ներկայացման մեջ կա և նրա զգայունակ պատմությունները արտապատկերվում են առատորեն:

«Իր ժամանակին Բոկկաչչոյի «Դեկամերոնը» համարվում էր վտանգավոր գիրք: Հեղինակին անիծել էին և երկար ժամանակ մեկուսացրել հասարակությունից: Այս ներկայացման հեղինակը աշխատել է հեռու մնալ գռեհիկությունից, սակայն, իր ասելով, պատրաստ է հանդիսադեսի կողմից դատապարտվելուն:

«Այն, որ մեզ պիտի հայհոյեն այն հանդիսատեսները, որոնք սովոր են Օստրովսկուն և Չեխովին, չեմ կասկածում: Նույնիսկ հնարավոր է նրանք հեռանան (ներկայացումից-խմբ.); Սակայն այս ներկայացումը նրանց համար չէ: Ես հուսով եմ, որ այն կգտնի իր հանդիսատեսին:»,- նշել է ռեժիսորը:
    Դիտվել է 945 անգամ