Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայի Կարմիր հրապարակ դուրս եկան 8 մարդ

05.14.2018


Ինչպես խոսել պատմական իրադարձության մասին ժամանակակից թատրոնի լեզվով, ինչպես աշխատել բեմում պատմական վավերագրի միջոցով և ինչու են մարդիկ դուրս գալիս հրապարակ, եթե իրենք ընդամենը 8 հոգի են: Այս հարցերի պատասխանները Մոսկվայի «Գոգոլ կենտրոն» թատրոնում առաջիկայում կփորձեն իրենց 5 բեմադրություններով պարզել ռուսաստանցի 5 ռեժիսորներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Թատերական հետազոտությունները, որ վերաբերում են հեռավոր 1968թ.-ի օգոստոսի 25-ին Չեխոսլովակիայում տեղ գտած հայտնի հակախորհրդային ցույցին, կոչվում է «Կեսօր» Այդ օրը Մոսկվայի Կարմիր հրապարակ դուրս եկան 8 մարդ և իրենց անհամաձայնությունը արտահայտեցին խորհրդային տանկերը Չեխոսլովակիա մտցնելու կապակցությամբ:

Թատերական այս յուրահատուկ լաբորատորիայի մասնակիցները օգտվելով խորհրդային գաղտնիքի շխարշով ծածկված, բայց ըստ էության հայտնի ցույցի մասին հիշողություններից և այդ առթիվ մասնակիցների նկատմամբ հարուցված դատական գործընթացի սղագրություններից, թատրոնի լեզվով կտան դեռ անհայտ հարցերի կամ առաջադրված ինչ-որ վարկածների սեփական պատասխանները:

Ավելացնենք որ թատերական այս նախագիծը կյանքի է կոչել «InLiberty» կրթական ծրագիրը և հանդիսատեսին կներկայացվի հունիսի 10-ին և 11-ին:
    Դիտվել է 828 անգամ