Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի խաղացանկն ավելացավ ևս մեկ բալետով

11.12.2013

Մոսկվայի Մեծ թատրոնի խաղացանկը հարստացավ ևս մեկ բալետային ներկայացմամբ, հաղորդում է «teatral-online.ru»-ն: Այստեղ օրերս կայացավ «Մարկո Սապադա» բալետի պրեմիերան:

Թատրոնի պարային խմբի ղեկավար Սերգեյ Ֆիլինը նշել է, որ բեմադրության մեջ ընդգրկված է գրեթե բալետի ողջ կազմը, ինչպես նաև Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի սաները և մնջախաղի թատերախմբի 30 արտիստներ: Նա նաև նշել է, որ ներկայացումը դասական պարի ավանդներով է բեմադրված և ստացվել է շատ շքեղ: « Դա երեք գործողությամբ լիամետրաժ բալետ է , ունի վառ սյուժե և հինգ խոշոր մենակատարում»,-ասել է Ֆիլինը՝ ավելացնելով, որ ներկայացումը պատկանում է Պետական ակադեմիական Մեծ թատրոնին և արդեն կազմվել է համապատասխան բացառիկ պայմանագիր:

Այս բալետի հեղինակը դասական հայտնի ներկայացումները վերակառուցող և նորովի ներկայացնող, ամբողջ աշխարհում հայտնի Պիեռ Լաքոթն է: «Մարկո Սապադա»-ն բեմադրելու մտահղացումը նրա մեջ առաջացել է դեռևս 1982թ.-ին: Այդ ժամանակ գլխավոր դերակատարմամբ հանդես եկավ Ռուդոլֆ Նուրեևը, իսկ Անժելայի դերը կատարեց Հիլեն Թեսմարը: Այժմ բարեհամբույր ավազակ Մարկո Սպադայի դերում հանդես է գալիս Դևիդ Հոլբերգը: Ավելացնենք, որ նոր բեմադրության մեջ պարուսույցը շատ դրվագներ հարմարեցրել է Հոլբերգի անհատական պարային հատկանիշներին:
    Դիտվել է 1063 անգամ