Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որն է մեր օրերում գլխավորը՝ արժանապատվությու՞նը, թե՞ ողջ մնալը

11.14.2013

Նոյեմբերի 16-ին Մոսկվայի «Փոքր» թատրոնում բեմ կբարձրացվի ռուս հայտնի գրող Ալեքսանդր Զվյագինցևի «Վերջին կուռքը» պիեսի ներկայացումը: Սա ընթացիկ թատերաշրջանում այս բեմահարթակում իրականացված երրորդ պրեմիերան է: Նոր պիեսը համարվում է չեխովյան «Բալենու այգու» ժամանակակից տարբերակը:

Սյուժեի կենտրոնում մի ընտանիքի քայքայման պատմությունն է, որը սերտորեն կապված է երբեմնի հզոր տերության խորտակման պատմության հետ:

Նախկին կուսակցական ֆունկցիոների որդիները դավաճանում են իրենց հոր հիշատակին՝ չցանկանալով պատասխան տալ նրա կատարած երբեմնի սխալների համար:

Ներկայացման հեղինակները հանդիսատեսին առաջարկում են մտածել այն մասին, թե արդյոք պե՞տք է արմատներից հրաժարվելով պահպանել սեփական մարդկային արժանապատվությունը, թե՞ մեր օրերում գլխավորն, այնուամենայնիվ, ողջ մնալն է:
    Դիտվել է 1071 անգամ