Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Որպեսզի հանդիսատեսները կարողանան հիշել իրենց առաջին սերը...

09.08.2018

Նախօրեին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» Բալետով բացվել է Սանկտ-Պետերբուրգի Միախյելովյան թատրոնի 186-րդ թատերաշրջանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հայ կոպոզիտորի լեգենդար ստեղծագործությունը այս հռչակավոր թատրոնի բեմ է վերադարձել նոր մեկնաբանությամբ:

Խորեոգրաֆն է Գեորգի Կովտունը, որը այս ներկայացումը բեմադրել էր դեռ 10 տարի առաջ: Այսօր նա խաչատրյանական ստեղծագործության մեջ հայտնաբերել է նոր տեսանկյուններ և գույներ, բարդացրել է տեխնիկան և արմատականորեն փոխել է մի քանի տեսարաններ:

««Սպարտակ» բալետով աճել է Միխայելովյան թատրոնի մի ողջ սերունդ»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կեխմանը: Նրա ասելով, թատրոնը կրկին անդրադարձել է այս բալետին, որպեսզի Միխայելովյան թատրոնին նվիրված հանդիսատեսները կարողանան հիշել իրենց առաջին սերը, կրկին զգան այս յուրահատուկ և հզոր էներգիա հաղորդող ստեղծագործությունը:
    Դիտվել է 733 անգամ