Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Ավինյոնի թատերական փառատոնը

07.04.2019

Այսօր, հուլիսի 4-ին, ֆրանսիական Ավինյոն քաղաքում մեկնարկել է Եվրոպայի ամենահեղինակավոր թատերական փառատոներից մեկը, որը կրում է հենց անցկացման վայրի անունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «travelcalendar.ru»-ին:

Ավինյոնի թատերական փառատոնը ամենահին է եվրոպական համանման միջոցառումների ցանկում: Այն կես դար առաջ հիմնադրել է նշանավոր ռեժիսոր Ժան Վիլարը: Այս հարթակում հանդիսատեսները ծանոթանում են Եվրոպայի խոշորագույն ստուդիաների աշխատանքներին և թատերական արվեստի զարգացման վերջին միտումներին:

Ավանդաբար Ավինյոնի թատերական ստուգատեսի կենտրոնը դառնում է Կուրդինյոր հարթակը, որը գտնվում է լեգենդար պապական պալատի ներքին բակում: Այստեղ տեղավորվում է 2 հազար հանդիսատես:

Թատերական փառատոնի ծրագիրը ցուցադրվում է նաև հին քաղաքի ծայրամասերում բացված մի քանի լրացուցիչ բեմերում:

Յուրաքանչյուր տարի այստեղ ելույթներ են ունենում տարբեր երկրներից ժամանած 20 գեղարվեստական խմբեր:

Բացի դրամայից, ներկայացվում են նաև թատերական արվեստի այլ ձևեր՝ ժամանակակից պար, մյուզիքլ, մնջախաղ, տիկնիկային ներկայացումներ:

Ավինյոնի փառատոնի մուտքի տոմսերը սկսվում են 10 եվրոյից:

Բացի հիմնական ծրագրից Ավինյոն ժամանող հյուրերը ծանոթանում են նաև «Festival du Off» անունով թատերական տոնավաճառի ներկայացումներին, որոնք հանդիսատեսների համար ցուցադրվում են հանրային տարբեր վայրերում՝ հրապարակներում, այգիներում, գիշերային ակումբներում, եկեղեցիներում, խանութներում և քաղաքի ամենատարբեր մշակութային հաստատություններում: Այդ թատերական խաղերը սովորաբար փորձարարական ոչ մեծ բեմադրություններ են:

Ի դեպ, Փարիզից Ավինյոն հասնելու համար ամենահարմար եղանակը մայրաքաղաքից այդ ուղղությամբ մեկնող արագընթաց գնացքներն են:

Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 28-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 629 անգամ