Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվ «Դոնալդ Թրամփը. և փողոցով անցնող ցանկացած պատահական մեկը...

07.11.2019

«Արվեստը կրոնից և քաղաքականությունից հենց այն բանով է տարբերվում, որ միավորում է մարդկանց,- օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ասել է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնը:

77-ամյա արվեստագետն, ինչպես և նրա գործընկերներից շատերը, ցանկանում է ինչ-որ հիշարժան բան թողնել իրենից հետո:

Բայց նա չի ցանկանում որ դա լինի իր դպրոցը կամ ինչ-որ համակարգ:

Այդ դեպքում, ուրեմն, ինչ:

Եվ ահա,«մի բան թողնելու» ցանկությունն այս ստեղծագործող անհատականությանը մղել է Լոնգ-Այլենդում ստեղծելու «Watermill» («Ջրաղաց») անունով մշակութային կենտրոնը, որը, սակայն, չի տալիս նախապատվություն կոնկրետ գեղագիտական սկզբունքի կամ մեկ մոտեցման:

Այս մեկնակետը չի ենթադրում, որ պետք է ազատ և դուրս զգաս մշակույթի պատմության իմացությունից, ասում է ռեժիսորը: Անհրաժեշտ է, որ արվեստում իրեն փնտրողը գիտակցի թե ինչ է տեղի ունեցել անցյալում, որպեսզի ստեղծի նոր ստեղծագործություններ:

«Անհրաժեշտ է հավասարակշռություն՝ մի կողմից անցյալի մասին գիտելիքների ու դրա ըմբռման, մյուս կողմից՝ դեպի ապագա ձգտման միջև»,- նշում է նա:

Ռեժիսորը ընդգծում է, որ իրենց կենտրոնի հիմնական շենքը՝ Ակադեմիան դուռ չունի: Այնտեղ անցումը բաց է: Ով ասես, որ չի կարող մտնել, նշում է նա՝ և «Դոնալդ Թրամփը. և փողոցով անցնող ցանկացած պատահական մեկը՝ անկախ ազգությունից և դավանած հավատից:

Ռոբերտ Ուիլսոնը վստահում է ազատության հենց այս եղանակին և կարծում է, որ. ամեն գնով արվեստի տիրույթում «Այս բաց դռների սկզբունքը պետք է պահպանել»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 699 անգամ