Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նակրոշյուսը խոսում է ազգային նույնականության միջոցով

09.19.2019


Օրերս Կլայպեդայի դրամատիկական թատրոնը Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնի բեմում ներկայացրել է 2018թ.-ին կյանքից հեռացած լիտվացի նշանավոր ռեժիսոր Էյտմունտաս Նակրոշյուսի «Շան որդիները» վերջին բեմադրությունը՝, որը նա իրականացրել է ըստ իր հայրենակից գրող Սաուլյուս Շալտյանուսի վեպի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:
«Սա Լիտվայի և նրա վերականգնման մասին ներկայացում է, որտեղ պատմական շերտերը դասդասվում են առասպելական շերտերով, իսկ դերասանները խոսում են մահվան մասին, շարունակելով ապրել՝ մեկ վայրկյան իսկ չդադարեցնելով իրենց շարժումը»,- նշում են մոսկովյան թատրոնում:

«Շան որդիները» ներկայացման մեջ ռեժիսորը, թվում է, ի մի է բերել իր նախորդ շատ ներկայացումները: Իսկ դրանց մեջ կարելի է վերհիշել «Հովհանի գիրքը», Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շեքսպիրի ողբերգությունները, Չեխովի ստեղծագործությունները և այլն:

Նակրոշյուսը, որպես մեծ արվեստագետ, ազգային նույնականության միջոցով կարողանում է խոսել հավերժական առարկաների և հասկացությունների մասին՝ սիրո և դավաճանության, հավատի և մեղքի, կյանքի և մահվան մասին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 671 անգամ