Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թումանյանական «Անուշը» Լոռվա գլխավոր բեմահարթակում՝ նոր ընթերցմամբ

09.20.2019

Այսօր, սեպտեմբերի 20-ին, Վանաձորում սկսվում է Հովհ Աբելյանի անվան պետթատրոնի 88-րդ թատերաշրջանը՝ Աբելյանական և «Թատերական Լոռի» փառատոների մեկնարկով և Հովհ.Թումանյանի «Անուշը» պոեմի բեմադրության պրեմիերայով: Այդ մասին իր Facebook-ի էջում գրում է դրամատուրգ, գրող և լրագրող Սամվել Խալաթյանը:

Նա նաև նշում է, որ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի կողմից «Անուշի» բեմականացումը մի նոր, աննախադեպ թատերապատում է արդի հայ թատերական կյանքում՝ Մեծ բանաստեղծի հանրահայտ պոեմի խորհուրդը նորովի ընկալելու և թատերակերպով ներկայացնելու իրողությամբ, որի գեղագիտությունը մատուցվում է թատրոնի երիտասարդ արտիստների շնորհաշատ խաղով, բեմադրության նկարչի ու երաժշտական ձևավորման հեղինակի ճաշակավոր գործընկերությամբ:

«Թագլուրը» միանում է Սամվել Խալաթյանի շնորհավորական ուղերձին և Հայ Մեծ բանաստեղծի 150-ամյակի տարում թումանյանական գլուխգործոցի շահվերդյանական ընթերցմանը ցանկանում բարի երթ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 915 անգամ