Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Մարկ Զախարովը

09.28.2019

Այսօր, Սեպտեմբերի 28-ին, երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը:

«Սարսափելի աղետ: Երկու ժամ առաջ, հիվանդանոցում, թոքերի բորբոքման հետևանքով մահացել է Մարկ Զախարովը»,- այդ մասին լեգենդար ռեժիսորի գլխավորած թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերի խոսքը փոխանցում է«taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Մարկ Զախարովը ծնվել է 1933թ.-ին, Մոսկվայում: Ավարտել է Ռուսաստանի Թատերական արվեստների պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, իսկ 1973թ.-ին դարձել է «Լենկոմ («Լենինյան կոմսոմոլ») թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Նրա առավել հայտնի թատերական բեմադրությունների շարքում հիշատակելի են «Ցուցակներում չեն ընդգրկված», «Երիտասարդը մեր քաղաքից», «Յունոնան և Ավոսը», «Խելակորույս օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը», «Բալենու այգին» և բազմաթիվ այլ ներկայացումները:

Ռեժիսորը հաջողությամբ ստեղծագործել է նաև կինոյում: Նրա նկարահանած շատ ժապավեններ ներառված են ռուսական կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում: Դրանցից են, օրինակ, «12 աթոռը», «Սովորական հրաշք», «Հենց այն նույն Մյունհաուզենը», «Տունը, որը կառուցել է Սվիֆթը», «Սիրո բանաձև», «Սպանել վիշապին» և այլն:

Զախարովը նաև որպես սցենարի հեղինակ կամ համահեղինակ հանդես է եկել ռուսական այնպիսի կինոստեղծագործություններում, ինչպիսիք են «Անապատի սպիտակ արևը», «Իֆ ամրոցի բանտարկյալը», «Դյութական երջանկության աստղը»...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 731 անգամ