Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարկ Զախարովին ճանապարհեցին օվացիաներով

10.01.2019


Այսօր, հոկտեմբերի 1-ին, Ռուսաստանը վերջին հրաժեշտ տվեց իր մեծագույն արվեստագետներից մեկին՝ 1973թ.-ից Մոսկվայի «Լենկոմ» թատրոնը գլխավորող Մարկ Անատոլիի Զախարովին:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովին նրա երկրպագուները և արվեստը գնահատողները ծաղիկների հետ բերում էին նաև իրենց սրտի ու հոգու երախտագիտությունն արտահայտող մտքեր, թղթին հանձված կարճ երախտիքի խոսքեր, հիշողություններ...

Հայտնի կատակերգու Գենադի Խազանովի համար, օրինակ, տարօրինակ է թվացել այն, որ ինքը այսօր թատրոն է եկել ոչ թե պրեմիերա դիտելու , այլ ողբերգական իրադարձության պատճառով: Նա պատմել է, որ «Լենկոմի» բեմում, որտեղ հիմա հրաժեշտ են տալիս Մարկ Զախարովին, 25 տարի առաջ վերջին անգամ ճանապարհում էին Եվգենի Լեոնովին: «Ես այն ժամանակ որսացի Զախարովի հայացքը,- հիշել է Խազանովը: - Նրան այդ միզանսցենը դուր չէր գալիս: Մի անգամ վարպետը ինձ խորհուրդ տվեց. «Հիշեք կարճ»: Ես այսօր ցանկանում եմ դիմել Մարկ Անատոլևիչին. « Սա չափազանց կարճ է»»,- ասել է Խազանովը:

Երբ Զախարովի աճյունը դուրս էին բերում թատրոնից, մարդիկ նրան ճանապարհեցին օվացիաներով և «Բրավո» բղավելով:
Մարկ Զախարովի մարմինը հուղարկավորեցին Մոսկվայի Նովոդևիչյան գերզմանում:


Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 712 անգամ