Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունները կստուգեն՝ հակառուսական քարոզչության առկայությունը ստուգելու նպատակով

11.28.2019

Մոսկվայի «Տեատր. doc» թատրոնի «Պատերազմը մոտ է», «Դուրս գալ պահարանից» և «Ռեյվ 228» երեք բեմադրությունները կստուգեն՝ դրանցում հակառուսական քարոզչության առկայությունը ստուգելու նպատակով: Այդ միջոցառումը նախաձեռնել է ՌԴ պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայան՝ համաձայն «մի խումբ մարդկանց բողոքի»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հրապարակվել է այդ առթիվ «Տեատր. doc»-ի տարածած հայտարարությունը, որը «Թագլուրը» թարգմանաբար ներկայացնում է իր ընթերցողներին.

«Արդեն մեկ ու կես տարի է, որ մեզ հետ չեն Ելենա Գրեմինան և Միխայիլ Ուգարովը: Մենք ձգտում ենք ոչ միայն պահպանել նրանց մասին հիշատակը, այլև , մեր ուժերը ներածին չափով , նաև նրանց «doc »-ի («Տեատր. doc»-ի-խմբ.) ներկայացումները: Սակայն ամենից դժվարը և փխրունն այն է, որ մարդը չի կարող պաշտպանել իր պատիվը և իր աշխատանքը, որովհետև նա արդեն մահացել է:

Եվ ահա, ոստիկանության հետ միասին մենք փորձում ենք բացատրել ակնհայտը, որ թատրոնի «Պատերազմը մոտ է» ( Ելենա Գրեմինայի վերջին գործերից մեկը), «Դուրս գալ պահարանից» և «Ռեյվ 228» ներկայացումները չեն զբաղվում հակառուսական քարոզչությամբ՝ ի պատասխան «մի խումբ մարդկանց բողոքի» արդյունքում տեղի ունեցած ռուսական ազատագրական շարժման («SERB») արշավից հետո:

Առավել տխուր է, որ ներկայացումների դեմ «ժողովրդական» մատնագիրը ուղարկել է Ելենա Յամպոլսկայան, թատերական քննադատը: Մեր թատրոնը փոքր է, թատերական քննադատներին մենք ճանաչում ենք դեմքով, և սխալ չի լինի, եթե ասենք, որ ցուցադրություններին, որոնք ոստիկանություն և դատախազություն դիմելու պատճառ դարձան, Ելենա Ալեքսանդրովնան ներկա չի եղել, դա տեսանելի է նաև այն իրողության շնորհիվ, որ նկարագրության մեջ զգալիորեն փոփոխված են ներկայացումների բովանդակությունները»:

Ելենա Գրեմինայի «Պատերազմը մոտ է» ստեղծագործությունը երեք տեքստ է այն մարդկանց մասին, որոնք ապրում են ժամանակակից հակամարտությունների կողքին: Դրանցից վերջինը պատմում է Գենադի Աֆանասևի դեմ հարուցված գործի մասին:
«Դուրս գալ պահարանից» ներկայացումը այն մասին է, թե որքան դժվար է հասակով մարդկանց խոստովանել սեփական անձի համասեռամոլ լինելը և այն մասին, որ իրենց մայրերը և հայրերը ի վիճակի են ներել նրանց, հասկանալ, պահպանել ծնողական սերը, պարզաբանել են «Տեատր. doc» թատրոնում:

«Ռեյվ 228»-ը լուսավորչական ներկայացում-խաղ է թմրանյութերի առու ու վաճառքի վտանգների մասին:
Թատրոնում նշել են, որ թեմայից կախված, այդ ներկայացումները դիտելու տարիքային սահմանափակում է դրվել՝ «18+», իսկ մուտքի մոտ ստուգում են հանդիսատեսների անձնագրերը: «Սակայն,- նշել են թատրոնում,- այս ամենը հիմա մենք պետք է բացատրենք այն մարդկանց, որոնք երբեք չեն տեսել մեր ներկայացումները»:

«Գրեմինայի, Ուգարովի և նրանց աշակերտների ներկայացումները գթասրտության, խղճի մասին են: Դրանք պատմում են այն մասին, թե որքան դժվար, կարևոր և հետաքրքիր է մարդ լինելը՝ ոչ թե հեքիաթային հերոս, այլ սովորական մարդ լինելը: Մենք շարունակում ենք աշխատել»,- հայտարարել է «Տեատր. doc» թատրոնը:

Հիշեցնենք, որ «Տեատր. doc» թատրոնը պարբերաբար ենթարկվել է հալածանքների: 2019թ.-ի օգոստոսին թատրոնի տեսակետներին ընդդիմադիր ինչ-որ մարդիկ նույնիսկ տապալել են «Պատերազմը մոտ է» ներկայացման ցուցադրությունը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 621 անգամ